«Հայաստան, ես քեզ շատ սիրում եմ». Օլգա Բուզովան կիսվել է Հայաստանում անցկացրած իր ժամանցով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայաստան, ես քեզ շատ սիրում եմ». Օլգա Բուզովան կիսվել է Հայաստանում անցկացրած իր ժամանցով



Ռուսական շոու-բիզնեսի աստղ Օլգա Բուզովան երեկ՝ հունվարի 4-ին, «Դվին» մյուզիք հոլում համերգային ծրագրով հանդես է եկել հայ երկրպագուների համար: Մինչ ելույթը երգչուհին հասցրել է զբոսնել Երեւանով, այցելել Գառնի եւ Սեւան:

Բուզովան իր հայաստանյան ժամանցով կիսվել է ինստագրամյան իր էջում:


Նա տեսանյութ է հրապարակել Գառնու հեթանոսական տաճարի տարածքից՝ նշելով, որ իր համար կարեւոր է ծանոթանալ երկրի մշակույթին ու ավանդույթներին:

Սեւանում Օլգան ճաշել է եւ նավարկել՝ հիանալով Սեւանա լճի գեղեցկությամբ:


Բուզովան երեւանյան համերգից հետո մեկնել է Մինսկ, բայց օդանավակայանում չի մոռացել սեր խոստովանել Հայաստանին. «Հայաստան, ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ»,-հայերենով ասել է երգչուհին: