Մել Գիբսոնը մտադիր է գարնանը սկսել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները. լրատվամիջոցներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մել Գիբսոնը մտադիր է գարնանը սկսել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները. լրատվամիջոցներ




ոլիվուդյան դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը մտադիր է այս գարնանը սկսել իր հանրահայտ «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի սիքվելի նկարահանումները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 67-ամյա ավստրալացին մի քանի տարբեր առիթներով նշել է, որ երկրորդ ֆիլմը կոչվելու է «Քրիստոսի չարչարանքները. Հարություն»:

Ըստ Newsmax-ի՝ դերասան Ջիմ Քավիզելը պատրաստվում է վերադառնալ Հիսուս Քրիստոսի դերում, մինչդեռ Մել Գիբսոնը կրկին լինելու է ռեժիսոր:

Պարբերականը մանրամասնում է, որ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 612 միլիոն դոլար՝ համեմատաբար փոքր՝ 30 միլիոն դոլար բյուջե ունենալով հանդերձ: Արդյունքում այն դարձել է ԱՄՆ-ի կինովարձույթում երբևէ ամենաշատ եկամուտ հավաքած R վարկանիշով ֆիլմը:

Թեև ֆիլմը, անկասկած, ֆինանսական հաջողություն է ունեցել, սակայն Գիբսոնն ու նրա թիմը ստացել են բացասական քննադատական ակնարկների մեծ բաժին: Որոշները ֆիլմը քննադատել են չափից դուրս շատ բռնության կիրառման համար, իսկ մյուսները պնդել են, որ ֆիլմը չափազանց կտրուկ շեղվում է աստվածաշնչյան պատմությունից, որի վրա հիմնված է: Ֆիլմը նաև քննադատվել է հակասեմականության համար: