Ովքեր ամուսնացան 2022-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր ամուսնացան 2022-ին



Ամփոփելով 2022-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում էհայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացան 2022-ին։


Հունվարի 8-ին Արցախում տեղի է ունենում երգիչ Վլադիմիր Արզումանյանի եւ նրա ընտրյալի` Աննայի հարսանիքը: Այս մասին տեղեկանում ենք երգչի ինստագրամյան էջի Story բաժնի հրապարակումներից: Վլադիմիրն ու Աննան նշանադրվել էին 2020 թ-ին` Շուշիում:


Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ Ընտրյալը Գայանե Անդրեասյանն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։



Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երիտասարդ դերասաններ Միկա Ղափլանյանի եւ Մարիամ Ադամյանի հարսանեկան արարողությունը։



Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ամուսնացավմարտի 23-ին։ 




Ապրիլի 7-ին 3.33 խմբի ռեփեր A’Chilla-ն՝ Նարեկ Հովսեփյանը, ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա սիրելին՝ Լյուսին լուսանկարներ է հրապարակել ամուսնության օրվանից և հայտնել



Հունիսի 5-ին կայացել է պրոդյուսեր Հարություն Մովսեսյանի և Ադրինե Քոչարյանի հարսանիքը՝ երգիչ Կարեն Ասլանյանի քավորությամբ:



«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանն ամուսնացել է: Տեղեկությունը համացանցում հայտնվեց հուլիսի 1-ին:



Հուլիսի 14-ին դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը:



Հուլիսի 25-ին դերասան Ժորա Մարտիրոսյանն ու նրա սիրելիին՝ դերասանուհի Էրմինա Զախարովան ամուսնացել են։




Երգիչ Հրագը հանրությանը հայտնի դարձավ «Դուխով» երգի շնորհիվ։ Տվյալ շրջանում, ինչ խոսք, այն մեծ մասսայականություն էր վայելում, թեպետ պատերազմից հետո քննադատություններ էին ուղղվում նաև Հրագին:
Հետագայում Հրագը փորձում էր արդարանալ՝ նշելով, որ սխալվել եւ փոշմանել է:

Նշենք, որ օգոստոսի 6-ին ամերիկաբնակ Հրագի հարսանիքն էր: Այն տեղի է ունենում Հայաստանում:
Հրագի ընտրյալը Միլան է: Համացանցում կադրեր են հայտնվել երգչի հարսանիքից:



Օգոստոսի 8-ին երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանիքն է։ Նրանք համատեղ հարսանեկան լուսանկար են հրապարակել իրենց ինստագրամյան էջում՝ կից դնելով հավերժության նշանը։

Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։



Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանը եւ նրա սիրելին՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանն ամուսնացել են օգոստոսի 29-ին;


Հայ ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, 2009 թվականի Աշխարհի խաղերի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը ըստ  EXCLUSIVElife.am-ի տեղեկություններով ամուսնացել է հոկտեմբերի 27-ին :

Ինչպես երևում է լուսանկարներից զույգի հարսանեկան արարողությունը կայացել է արտերկրում:


Հոկտեմբերի 27-ին ազատ ոճի տիտղոսակիր ըմբշամարտիկ, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է։
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։

Զույգի հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-ին, բայց երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված, չեմպիոնը հետաձգել էր այն։



Դերասան Խոսրով Նալբանդյանն ու պարուհի Մարի Բադեյանն նոյեմբերի 11-ին օրինականացրեցին իրենց հարաբերությունները։ 

Պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում:



Նոյեմբերի 12-ին ԱՄՆ–ում տեղի է ունեցել երգիչ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի շքեղ հարսանիքը։

Հարսանեկան արարողությունը սկսվել է հայկական ավանդական ձևաչափով՝ ուղեկցվելով պսակադրությամբ, չնայած, որ հարսանիքը կայացել է Լոս Անջելեսում։