Արամ Նիկոլյանը հրապարակել է իր հեղինակած Ջոկերի կերպարի լուսանկարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամ Նիկոլյանը հրապարակել է իր հեղինակած Ջոկերի կերպարի լուսանկարը




Դիզայներ Արամ Նիկոլյանն իր ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակել է «Դիմակահանդես» նախագծի հաղթող կերպարի՝ Ջոկերի լուսանկարը:



Լուսանկարում Ջոկերը նստած է մարզադահլիճի մեջտեղում: Կերպարային հագուստը, որը կազմված է կարմիր վանդակավոր եւ սեւ ու ոսկեգույն գծավոր կտորների համադրությունից, հեղինակել է Արամ Նիկոլյանը: Բացի այդ դիզայները հեղինակել էր նախագծի մյուս բոլոր մասնակիցների, այդ թվում՝ իր կերպարի կրած հագուստները:

«Գեղեցիկ աշխատանք է Արամ ջան», - հրապարակման մեկնաբանություններում գրել է հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն:


Ավելի վաղ դիզայները հրապարակում էր արել՝ անդրադառնալով նորաձեւության ոլորտի աշխատանքին: Հրապարակված կադրին կից, որում դզայները նոր հագուստ էր ստեղծում, գրված էր. «Որքան էլ փորձառու դիզայներ լինես նորաձեւության ոլորտում,ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելն ու հանրության դատին հանձնելը միանշանակ պարտավորեցնող է։ Եվ յուրաքանչյուր անգամ սկսում ես նորովի ստեղծագործել՝ թելադրելով այն,ինչը լինելու է թրենդային եւ նորաոճ։

Աշխատանքային պրոցեսը սկսվում է այն ժամանակ,երբ գլխում ծնված մտքերը դառնում են էսքիզներ եւ հանձնվում թղթին»: