Հայտնիներ, որոնք կյանքից հեռացել են 2022-ին. Газета.ru-ի ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնիներ, որոնք կյանքից հեռացել են 2022-ին. Газета.ru-ի ֆոտոշարքը



Ամփոփելով 2022-ը EXCLUSIVElife.am-ը  ներկայացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր մահացան 2022-ին։

Անցնող տարին իսկական փորձություն դարձավ ամբողջ մարդկության համար. բացի ռազմական հակամարտություններից և համաշխարհային ճգնաժամից, 2022 թվականը դարձավ մեծ կորուստների տարի, այդ թվում՝ մշակույթի համար։

Կյանքից հեռացան Չեբուրաշկայի ստեղծող անիմատոր Լեոնիդ Շվարցմանը, դերասաններ Լեոնիդ Կուրավլյովը և Բորիս Նևզորովը, ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը, ամերիկացի կատակերգու Լուի Անդերսոնը, ռոկորդակիր տիեզերագնաց Վալերի Պոլյակովը, ռուսական էստրադայի աստղեր Յուրի Շատունովը և Բորիս Մոիսեևը և բազմաթիվ խորհրդանշական անձնավորություններ Ռուսաստանի և աշխարհի համար, գրում է Gazeta.ru-ն:

Բացի այդ, այս տարի կյանքից հեռացել են համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչներ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը, Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին, ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:

Ստորև ներկայացնում ենք Gazeta.ru-ի ֆոտոշարքը.

Պիտեր Բոգդանովիչ (1939-2022)

Նոր Հոլիվուդի ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Նրա ամենահաջողված ֆիլմը եղել է «Վերջին կինոսենանսը» (1971):



Անդրե Լեոն Թելլի (1948-2022)


Ամերիկացի նորաձևության լրագրող, նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, Vogue ամսագրի նախկին խմբագիր



Գասպար Ուլիել (1984-2022)

Ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան, մոդել



Թիերի Մյուգլեր (1948-2022)

Ֆրանսիացի մոդելավորող, լուսանկարիչ, Mugler նորաջևության տան հիմնադիր



Լեոնիդ Կուրավլյով (1936-2022)

Խորհրդային ռուս դերասան, հեռուստահաղորդավար, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ



Բորիս Նևզորով (1950-2022)

Խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր



Մադլեն Օլբրայթ (1937-2022)

Ամերիկացի դիվանագետ և քաղաքական գործիչ, առաջին կինը, որը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը



Պատրիկ Դեմարշելյե (1943-2022)

Ֆրանսիացի լուսանկարիչ, նորաձևության ոլորտի լուսանկարչության կարևորագույն վարպետներից մեկը։ Հայտնի ֆրանսիացին եղել է նաև արքայադուստր Դիանայի անձնական լուսանկարիչը։



Վլադիմիր Ժիրինովսկի (1946-2022)

Խորհրդային և ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ։ Ժիրինովսկին մասնակցել է Ռուսաստանի բոլոր նախագահական արշավներին, բացառությամբ 2004 թվականի ընտրությունների:



Ստանիսլավ Շուշկևիչ (1934-2022)

Անկախ Բելառուսի առաջին առաջնորդը (1991-1994) և Բելովեժյան համաձայնագրի հեղինակներից մեկը



Ռեյ Լիոտա (1954-2022)

Ամերիկացի կինոդերասան։ Նա առավել հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Լավ ընկերները» (1990 թ.), «Կոկաինը» (2001 թ.), «Հաննիբալը» (2001 թ.), «Ռևոլվերը» (2005 թ.) և «Կազինոյի կողոպուտը» (2012):



Պիեռ Նարցիս (1977-2022)

Ծագումով կամերունցի երգիչ և դերասան, Ինգուշեթիայի Հանրապետության վաստակավոր արտիստ: Նա մասնակցել է «Աստղերի գործարան 2» նախագծին, որի շրջանակում Шоколадный заяц երգը դարձել է նրա այցեքարտը:



Յուրի Շատունով (1973-2022)

Խորհրդային և ռուս երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, Ласковый май խմբի մենակատար



Լեոնիդ Շվարցման (1920-2022)

Խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ: Շվարցմանը Չեբուրաշկայի կերպարը ստեղծել է Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար։ Աշխատել է նաև «Ձյունե թագուհին», «Քեռի Ստյոպան ոստիկան է», «Կարմիր ծաղիկ», «38 թութակ» և «Կատու անունով կատու» մուլտֆիլմերի վրա։



Ջեյմս Կաան (1940-2022)

Ամերիկացի դերասանն առավել հայտնի է «Կնքահայրը» ֆիլմում Սանտինո «Սոնի» Կորլեոնեի դերով։ Կաանի ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 60 ֆիլմ:



Սինձո Աբե (1954-2022)

Ճապոնացի պետական և քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետը: Աբեն մահացել է ողբերգական մահափորձից:



Դմիտրի Վրուբել (1960-2022)

Ռուս-գերմանացի նկարիչ, սոցարտ ոճի ներկայացուցիչ։ Հայտնի է Բեռլինի պատի հատվածի վրա ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի և ԳԴՀ առաջնորդ Էրիխ Հոնեկերի հայտնի համբույրի պատկերի ստեղծմամբ:


Միխայիլ Գորբաչով (1931-2022)

ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը (1990-1991 թթ.)



Վալերի Պոլյակով (1942-2022)

Խորհրդային և ռուս օդաչու-տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս, տիեզերական բժշկության մասնագետ, ամենաերկար տիեզերական թռիչքի համաշխարհային ռեկորդակիր (437 օր և 1994 և 1995 թվականներին 18 ժամ՝ «Միր» ուղեծրային կայանի վրա)



Էլիզաբեթ Երկրորդ (1926-2022)

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի նախկին թագուհին մահվան պահին եղել է Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող և ամենատարեց միապետը:



Ժան Լյուկ Գոդար (1930-2022)

Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ։ Գոդարի դեբյուտային «Անշունչ» ֆիլմը թողարկվել է 1960 թվականին և դարձել ֆրանսիական Նոր ալիքի ուղենիշը` կինոյի պատմության ամենաազդեցիկ շարժումներից մեկը:



Բորիս Մոիսեև (1954-2022)

Խորհրդային և ռուս երգիչ, պարող, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ



Վլադիմիր Մակեյ (1958-2022)

Բելառուս պետական գործիչ, արտաքին գործերի նախարար (2012-2022)



Քրիսթի Էլի (1951-2022)

Ամերիկացի դերասանուհի, որի ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 140 նախագիծ: