Աստղագուշակ՝ հունվարի 9-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունվարի 9-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր չափազանց վատ օր է ձեր հարաբերությունների համար: Հավանական է, որ ձեր սիրելին ձեզ կդավաճանի ձեզ լավ ծանոթ մի անձնավորության հետ: Ամեն դեպքում աստղերը խորհուրդ չեն տալիս խուճապի մատնվել: Ձեզ հանգիստ եւ ադեկվատ պահեք:

ՑԼԵՐ

Այսօր անձնական կյանքի մասին մտածելու ժամանակ չեք ունենա: Այնպես որ` աշխատեք չպլանավորել ռոմանտիկ ժամադրություն, ընթրիք կամ, թեկուզ, հեռախոսազանգ: Միեւնույն է դուք ռոմանտիկային չեք կարողանա ամբողջությամբ տրվել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Պետք չէ այսօր ստուգել սիրելիների զգացմունքները, հակառակ դեպքում կարող եք անգիտակցաբար նեղացնել նրանց: Եթե նման բան ստացվի, ներողություն խնդրեք նրանից, ում նեղացրել եք: Նա ձեզ կների, բայց չի մոռանա այդ դեպքը…

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անընդհատ շտապելու ցանկություն կունենաք: Կցանկանաք ամեն ինչ արագ անել եւ արագ արդյունքի հասնել: Սակայն սիրո մեջ շտապել պետք չէ: Սիրո մեջ պետք է դանդաղ շտապել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելիին ուրախացրեք ձեր խոհարարական հմտություններով: Ընդ որում, առանձնապես բարդ ուտեստ պետք չէ պատրաստել. Դա կարող է լինել սովորական ձվածեղ, կարեւորը` այն պետք է պատրաստված լինի սիրով:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անսպասելի հանդուպումներով լի օր է ձեզ սպասվում: Օրինակ` միգուցե հանդիպեք ձեր նախկին սիրեցյալին, ինչը կառաջացնի ձեր ներկայիս կողակցի խանդը: Ի դեպ, խանդը երբեմն օգտակար բան է. այն ցույց է տալիս զգացմունքների ուժգնությունը, սակայն խանդի մեծ չափաբաժինը հակառակ էֆեկտն է ունենում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին այնքան էլ ռոմանտիկ չէ, որքան ձեզ թվում էր: Այո, նրա հետ միգուցե դժվար կարողանաք երազել լուսնի լույի ներքո, սակայն փոխարենը ամեն պարագայում կարող եք ապահով զգալ նրա կողքին: Ձեզ համար ի՞նչն է ավելի կարեւոր:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ դժվարությամբ կհասկանա: Ստիպված կլինեք ձեր միտքը մի քանի անգամ նրան բացատրել: Ամեն դեպքում, ձեր ջանքերը հաջողությամբ կպսակվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աշխատեք չցուցադրել զգացմունքները: Լավ կլինի, որ այդ մասին իմանա միայն ձեր սիրելի անձնավորությունը, իսկ մյուս մտերիմներին աշխատեք փոքր-ինչ հեռու պահել ձեր հարաբերությունների մանրամասներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հնարավոր է, որ ձեր երկրորդ կեսն այսօր տուն վերադառնա տխուր եւ հոգնած: Աստղերը խորհուրդ չեն տալիս նրան ծանրաբեռնել ավելորդ հարցադրումներով: Աշխատեք ձեր հարցերը տալ մի փոքր ավելի ուշ: Փոխարենը համեղ բան մատուցեք նրան ուտելու եւ խորհուրդ տվեք շուտ քնել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր փոքր-ինչ անհանգիստ կլինեք երեխայի հետ կապված հարցերով: Միգուցե նա բակում կորցնի իր սիրելի խաղալիքը: Ձեր գլխավոր առաքելությունը նրան հանգտացնելն է: Ցույց տվեք, որ կիսում եք նրա տխրությունը:

ՁԿՆԵՐ

Այո, ձեր սիրելին չափազանց բռնկուն բնավորություն ունի, բայց աշխատեք նրան դիմանալ: Երբեմն դա անհնար է թվում, բայց դուք միասին եք եւ պետք է կարողանաք հարաբերությունները ճիշտ բալանսի բերել, հակառակ դեպքում` համատեղ կյանքը դժվար կլինի: