ԿԳՄՍ նախարարի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հայտարարագրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԿԳՄՍ նախարարի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հայտարարագրերը




Վերջերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, նա որպես ԿԳՄՍ փոխնախարար 2022–ին ներկայացրել էր 2021–ի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Ըստ այդմ, Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան Քանաքեռ–Զեյթունում, որը ձեռք է բերվել 2011–ին։
Բանկային հաշվին հայտարարագրել է 1 մլն 500 հզր դրամ, կանխիկ դրամական միջոց չի հայտարարագրել, իսկ որպես փոխնախարար տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 193 հզր դրամ։

Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2021 թվականի դեկտեմբերի 29–ին՝ 281 հզր դոլարով։
2019–ին ձեռք է բերել նույն թվականի արտադրության «Աուդի» մակնիշի մեքենա, իսկ 2020–ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որն արտադրված է 2015–ին։

2020–ին «Արդշինբանկից» ձեռք է բերել 17 000 դոլարի պարտատոմսեր, որոնք հարկային տարվա ավարտին զրոյացվել են։

Բանկային ավանդի չափը 2021–ին կազմել է մոտ 66 հազար դոլար, տարվա ավարտին բանկում ավանդը զրոյացվել է։
Բանկային հաշվին մնացորդը կազմել է 815 հազար դրամ։
Պետրոս Ղազարյանի՝ Հանրային ռադիոյից ստացած աշխատավարձը կազմում է 1 մլն 200 հզր դրամ, Հանրային հեռուստաընկերությունից՝ 20 մլն 400 հզր դրամ։

Փոխառությունը կազմում է 45մլն դրամ։