Սաուդյան Արաբիա տեղափոխված Ռոնալդուն ապրում է ճոխ պայմաններում. Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սաուդյան Արաբիա տեղափոխված Ռոնալդուն ապրում է ճոխ պայմաններում. Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել




Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բացառիկ կադրեր՝ բացահայտելով, թե ինչ պայմաններում է ապրում Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Պարբերականը նկատում է, որ մարզիկն ու նրա ընտանիքը շատ ճոխ ընդունելություն են վայելում իրենց «նոր հայրենիքում»:

Աստղային հարձակվողը, որն անցած շաբաթ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, բնակվում է երկրի ամենաբարձր շենքերից մեկում՝ 99-հարկանի Kingdom Tower-ում:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը, որը պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հետ, տեղավորվել է Four Season հյուրանոցի Kingdom Suite թագավորական համարում, որը երկու հարկ է զբաղեցնում: Ենթադրվում է, որ նեկ ամիս այս համարում ապրելը կարժենա 250 000 ֆունտ ստեռլինգ:

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուի ընտանիքի անդամները, ընկերները և անվտանգության ծառայության աշխատողները զբաղեցրել են հյուրանոցի 17 համար:

Համարներն ամրագրվել են մեկ ամսով, մինչև որ մարզիկը հարմար տուն կգտնի և քաղաքացիական կնոջ ու հինգ երեխայի հետ կտեղափոխվի այնտեղ:

Ստորև ներկայացնում են Kingdom Suite-ի լուսանկարները.