Դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիր Հրանտ Թոխատյանը դարձավ 65 տարեկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիր Հրանտ Թոխատյանը դարձավ 65 տարեկան




Հայ ժամանակակից թատրոնի եւ կինոյի ամենավառ կերպարներից մեկը, մշակութային գործիչ եւ դերասան Հրանտ Թոխատյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 10-ին Երեւանում։

Ավտոտեխնիկի եւ անտառային տնտեսությունների ինժեների ընանիքում ծնված տղան դպրոց ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդել Օշականում։

1976 թվականին Հրանտ Թոխատյանին հրավիրել են Կամերային թատրոն, րտեղ աշխատել է 15 տարի, իսկ 1991 թվականին Ռուբեն Ջաղինյանի եւ Կարեն Ղազարյանի հետ հիմնել «ՇԱՐՄ» ընկերությունը։

Հանտ Թոխատյանի մեծագույն երազանքը Երեւանում մանկական թատրոն հիմնել է։

Դերասանն ամուսնացել է երեք ագամ։ Առաջին երկու ամուսնություններից դերասանն ունի երկու որդի, իսկ այժմ ամուսնացած է Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ։ Զույգն ունի մեկ դուստր, ով սկսել է աշխատել Կամերային թատրոնում։

Հրանտ Թոխատյանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեր բակը», «ՇՄեծ պատմություն փոքր քաղաքում», «Մեր պապերի քայլերգը» եւ այլք։ Ռուսաստանում ծավալած աշխատանքային գործունեության շրջանակում կարելի է առանձնացնել «Երկրաշարժ», «Հայկական ռադիո» եւ այլ նախագծեր։ Խաղացել է «Խաթաբալա», «Հայք», «Mea Culpa- Իմ մեղքը» եւ այլ բազմաթիվ ներկայացումներոմ։

2015 թվականին Հրանտ Թոխատյանն արժանացել է Հայաստանի Հանրապետությա ժողովրդական արտիստի կոչման, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից ստացել երախտագիտության մեդալ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար։