«Չեբուրաշկան» դարձել է ներքին շուկայի պատմության ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Չեբուրաշկան» դարձել է ներքին շուկայի պատմության ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը




«Չեբուրաշկա» ֆիլմը գերազանցել է նախկին ռեկորդը եւ դարձել ռուսական շուկայի ամենաեկամտաբեր նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ լրատվակալ գործակալությունը։


Այն էկրաններ է բարձրացել հունվարի 1-ին, եւ այս ընթացքում շահույթը կազմել է 3,082,245,827 ռուբլի։ Մինչ այս երեք միլիարդ ռուբլու սահմանը հատել էր միայն «Խոլոպ» ֆիլմը, որը հավաքել էր 3,082 միլիարդ ռուբլի։


Ֆիլմի պրոդյուսեր եւ սցենարիստ Վիտալի Շլյապոն ասել է, որ ֆիլմը դիտել են նույնիսկ նրանք, ովքեր «երբեք կինոթատրոն չեն գնացել»։