Գոշ Հակոբյանը նոր նախագծի՝ «Hotel Grand»-ի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոշ Հակոբյանը նոր նախագծի՝ «Hotel Grand»-ի մասին




«Parie Media» մեդիանկերությունը մարտից հեռուստադիտողներին է հանձնելու նոր նախագիծ «Hotel Grand»: Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի գլխավոր պրոդյուսերն ու ռեժիսյորը՝ Գոշ Հակոբյանը ներկայացրել է նախագծի առաջին մանրամասները:

«Նախկինում ևս նշել եմ, որ «Parie Media»-ն նպատակ ունի մեդիադաշտ բերել նոր որակ և նոր մեդիաարտադրանք: Այս նախագիծը կոչվում է «Hotel Grand» և անունից էլ պարզ է, որ բոլոր գործողությունները զարգանում են հյուրանոցում: Դեռևս չեմ ցանկանա շատ մանրամասնել սցենարային լուծումները՝ պահելով հետաքրքրությունը, բայց կարող եմ ասել, որ հիմնական գործողությունները սկսվում են, երբ զույգին՝ ընկերուհուն և ընկերոջն առաջարկվում է նույն ղեկավար հաստիքն ու սկսվում են որոշակի խնդիրներ»,- մանրամասնեց Գոշ Հակոբյանը:
Խոսելով դերասանական անձնակազմի մասին նա նշեց, որ դեռևս չեն ցանկանում ամբողջությամբ բացահայտել կերպարներին:



«Գլխավոր հերոսուհու կերպարում է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն է, ում հեռուստադիտողը սիրում է և ճանաչում, բայց հեռուստադիտողը չի կարող պատկերացնել՝ ով կլինի գլխավոր հերոսի դերում և ինչպես կստացվի նման տանդեմ ստանալ: Մեր հեռուստադիտողները պահանջկոտ են և սիրում են տեսնել դերասանների ում արդեն իսկ ճանաչում են և հասցրել են սիրել: Ընդհանուր առմամբ դերասանական անձնակազմը բաղցկացած է 13-15 հոգուց»,- ասաց նա:



Նախագծի սցենարիստն է Անի Մաղաքյանը, իսկ գործադիր պրոդյուսերն Իննա Խոջամիրյանը:

«Իննայի մասնակցությամբ իմ գործը բավականին դյուրին է ստացվում, քանի որ նախկինում ևս համագործակցել ենք, բայց այս նախագիծն ավելի մասշտաբային է և չենք կարող համեմատել նախորդի հետ: Այս փուլում կարող եմ նշել, որ եթերում կլինենք մարտից և նախատեսում ենք 3 եթերաշրջան ունենալ, որոնք բաղկացած են լինելու 10 սերիաներից, այսինքն հեռուստադիտողը մինչև աշուն կկարողանա հետևել զարգացումներին և հանգուցալուծմանը»,- ասաց նա: