Հայտնի է՝ ինչպիսի տեսախցիկ կունենա iPhone 15-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է՝ ինչպիսի տեսախցիկ կունենա iPhone 15-ը




iPhone 15 և iPhone 15 Plus սմարթֆոնները կունենան հիմնական տեսախցիկներ, ինչպես ներկայիս սերնդի Pro-մոդելները՝ 48 մեգապիքսել հիմնական սենսորով։ Այս մասին պատմել է Haitong International Tech Research-ի հեղինակավոր վերլուծաբան Ջեֆ Փուն իր զեկույցում, որից հատվածներ է մեջբերում 9to5Mac-ը։

Սպասվում է, որ iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը երկուսն էլ կունենան եռաշերտ սենսոր՝ 48 ՄՊ լայնանկյուն ոսպնյակով: 48 ՄՊ տեսախցիկը ներկայումս բացառիկ է iPhone 14 Pro մոդելների համար»,- ասել է ինսայդերը: iPhone 15-ի ստանդարտ մոդելները դեռ չեն ունենա օպտիկական խոշորացման համար հեռաֆոտո ոսպնյակ կամ LiDAR սկաներ։ iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը կունենան USB-C միացք Lightning-ի և A16 Bionic չիպի փոխարեն, որն այժմ օգտագործվում է iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում:


«iPhone 15 Pro-ն կունենա ձայնի և միացման վիրտուալ կոճակներ», - ասել է վերլուծաբանը զեկույցում: