Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողները




Հայտնի են «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության հաղթողները։ Արարողությունը հեռարձակվել է NBC հեռուստաալիքով։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» գլխավոր անվանակարգում մրցանակի է արժանացել «Fabelmany» ֆիլմը, իսկ Սփիլբերգն այդ աշխատանքի համար Օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է լավագույն ռեժիսոր։



«Դրամատիկ լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Օսթին Բաթլերը՝ համանուն ֆիլմում Էլվիս Փրեսլիի դերը մարմնավորելու համար, իսկ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» է ճանաչվել Քեյթ Բլանշեթը՝ «Թառ» ֆիլմում իր դերակատարման համար։



«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Վիշապի տունը», իսկ Քեւին Քոսթները «Յելոուսթոուն» սերիալում իր խաղի համար հաղթել է սերիալի լավագույն դերասան անվանակարգում։