Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը դարձավ 82 տարեկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը դարձավ 82 տարեկան

Սպիտակ քաղաքում ծնված, Երեւանի կոնսերվատորիան ավարտած, ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, ապա նաեւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթեւոսյանը խաղացել է նաեւ ֆիլմերում։

Ներկայացնում ենք վաստակավոր արտիստի մասնակցությունը ֆիլմարտադրական գործընթացին։

«Եռանկյունի»․ 1967

Ֆիլմը պատմում է երկրորդ աշխարհամարտի տարիներին Գյումրիում ապրող հինգ դարբինների կյանքի եւ ընկերության մասին։ Ֆիլմի այն հատվածում, որտեղ երիտասարդ զորակոչիկները մեկնում են ճակատ, Ռուբեն Մաթեւոսյանը, ով վերոնշյալ զորակոչիկներից մեկն էր, երգում է հայտնի «Զարթիր Լաո» երգը։

 «Մեր Բակը»․ 1996

Ռեժիսոր Միքայել Դովլաթյանի աշխատանքի արդյունքում «Շարմ Հոլդինգ» ընկերությունը 1996 թվականի Ամանորին հայ հեռուստադիտողին ներկայացրեց «Մեր Բակը» նախագծի առաջին ֆիլմը։ Այն համախմբել էր բազմաթիվ հայ հայտնիներ, այդ թվում՝ դերասաններ, երգիչներ, պարողներ, եւ ներկայացնում էր Հայաստանի այդ օրվա իրականությունը։

Ֆիլմում իր ուրույն տեղն ունի Ռուբեն Մաթեւոսյանը, որի մասնակցությամբ տեսարաններից ամենահայտնիները Մկրտիչ Արզումանյանի հետ երկխոսությունն ու «Չքնաղ երազ» երգի կատարումն են։