Ինչպե՞ս է արձագանքել Շակիրան Պիկեի նոր ընկերուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս է արձագանքել Շակիրան Պիկեի նոր ընկերուհուն




Այս ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին տասներկու տարվա հարաբերություններից հետո։ Աղբյուրների համաձայն՝ երգչուհին հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Վերջերս լուրեր էին տարածվել, որ արտիստը նոր սիրավեպ ունի։ Սակայն Շակիրան հերքել է դրանք։ Սակայն Պիկեն երջանիկ է Կլարա Չիա Մարտիի հետ հարաբերություններում:

Ըստ Page Six-ի՝ երկրպագուները ֆուտբոլիստին նկատել են նոր սիրելիի հետ այն տանը, որտեղ նրանք ժամանակին ապրել են Շակիրայի հետ։ Երգչուհին բացասաբար է արձագանքել այս լուրերին։ Աղբյուրը նշում է, որ ինքը «կոտրված էր, երբ իմացել է, որ այդ կինն ակնհայտորեն իրեն զգում էր ինչպես տանը, որը նրանք կիսում էին իրենց երեխաների հետ»:

Հիշեցնենք, որ Շակիրան և Ժերար Պիկեն սկսել են հանդիպել 2010 թվականին, սակայն նրանք հաստատել են իրենց սիրավեպը միայն մեկ տարի անց: Աստղերը երկու որդի են դաստիարակում` Սաշային և Միլանին: