Սոնա Շահգելդյանի մեքենայի կողոպուտը` PR քա՞յլ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Շահգելդյանի մեքենայի կողոպուտը` PR քա՞յլ




Տարեսկզբին հայտնի դարձավ, որ թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին:

Սոնա Շահգելդյանը ահազանգել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վ․ Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող NIssan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այս ամենից հետո Սոնան հանդես եկավ տվյալ թեմայի մեկնաբանությամբ:

«Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, Ամանորի գիշերն ինձ վատություն անելու համար։ Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այս գործով:

Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն անել, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին: Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս»:

Հետաքրքրականն այն է, որ տվյալ թեմայի մասին կարծես որևէ այլ լուր և հրապարակում չեղավ: Այնպիսի տպավորություն է, որ ասես ինչ որ բան այստեղ այն չէ: Արդյո՞ք Սոնան ինքն էր «սարքել» իրեն վատություն անելը և արդյո՞ք հանուն PR քայլի երգչուհին արեց դա:

Մեզ մնում է միայն սպասել հետագա զարգացումներին`տեսնելու, թե երբ Սոնան կպատմի եղածն ու բացահայտի հանցագործին»: