«Միսիս Բուլղարիա 2022»-ի հայազգի հաղթողը՝ Մանիտա Վարդան իր աջակցությունն է հայտնել Արցախին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսիս Բուլղարիա 2022»-ի հայազգի հաղթողը՝ Մանիտա Վարդան իր աջակցությունն է հայտնել Արցախին




«Միսիս Բուլղարիա 2022» մրցույթի հաղթողն ազգությամբ հայ՝ Մանիտա Վարդանն է: Նա իր հաղթանակը տոնել է անցած տարվա վերջին: Մանիտա Վարդանի Խաչիկյանը ծնվել է Պլովդիվ քաղաքի հայկական ընտանիքում:

33-ամյա գեղեցկուհին նվաճել է «Միսիս Բուլղարիա Ինթերնեյշնլ» տիտղոսը և մրցույթում զբաղեցրել առաջին տեղը երկրի 300 գեղեցկուհիների շարքում: Առաջիկա ամիսներին նա ներկայացնելու է Բուլղարիան ամուսնացած տիկնանց միջազգային հեղինակավոր մրցույթում։

Մանիտան օրերս այցելել է Բուլղարիայի Պլիսկա քաղաքում գտնվող «Կիրիլյան այբուբենի պուրակ» պատմամշակութային համալիր և լուսանկարվել Արցախի դրոշի հետ՝ հայտնելով իր աջակցությունը արցախահայությանը: