Պաշտոնական․ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պաշտոնական․ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը




Հունվարի 14-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան

«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993
«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) - 1993-1994
ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) - 1996-1998
ԲԿՄԱ-2 Կիև - 1998-1999
«Սպարտակ» Սումի - 2000
«Վիննիցա» - 2001
«Վիննիցա» (մարզչի օգնական) - 2001
«Դինամո» Կիև (ակադեմիա) - 2002-2005
Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ - 2006-2010
Ուկրաինայի Մ-16 հավաքական - 2011
Ուկրաինայի Մ-17 հավաքական - 2012
Ուկրաինայի Մ-18 հավաքական - 2013
Ուկրաինայի Մ-19 հավաքական - 2014
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական - 2015
Ուկրաինայի Մ-17 հավաքական - 2016
Ուկրաինայի Մ-18 հավաքական - 2017
Ուկրաինայի Մ-19 հավաքական - 2018
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական - 2019
Ուկրաինայի Մ-17 հավաքական - 2020
Ուկրաինայի Մ-18 հավաքական - 2021
Ուկրաինայի ազգային հավաքական - 2021-2022