Արամ Ավագյան․ «Ցանկանում եմ, որ երկրիս համար լինի խաղաղության ու համերաշխության տարի» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամ Ավագյան․ «Ցանկանում եմ, որ երկրիս համար լինի խաղաղության ու համերաշխության տարի»




Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բռնցքամարտիկ Արամ Ավագյանը 2023-ը սկսել է ինտենսիվ և նպատակային մարզումներով․ հայ մարզիկը իր առջև լուրջ նպատակ է դրել բաղձալի երազանքին՝ չեմպիոնական գոտուն հասնելու և պատմություն կերտելու։

Անկախի հետ զրույցում Արամն ամփոփում է 2022-ը, խոսում չեղարկված մենամարտերի, 2023 թվական նոր շնչով ու տրամադրվածությամբ մուտք գործելու, ինչպես նաև մեր հայրենիքին բաժին հասած դժվարությունները, ամենքս մեր սխալն ուղղելով, հաղթահարելու մասին։

-Արամ, 2022-ից շատ չենք հեռացել․ ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար։
 
-2022-ը մարզական ձեռքբերումների առումով այնքան էլ հաջող չէր․ պարբերաբար մենամարտեր դրվեցին, որոնք չհաստատվեցին տարբեր պատճառնեով․ հակառակորդները հրաժարվեցին, մեզ առաջարկված պայմաններն այնքան էլ մեր սրտով չէին։ Շուրջ 1․5 տարի է մեծ ռինգում չեմ եղել և, կարելի է ասել, «կատաղած շան նման քաղցած եմ»՝ ռինգ դուրս գալու։
2023 թվական նոր շնչով եմ մտել և ցանկանում եմ տարվա ընթացքում անցկացնել 3-4 մենամարտ։ Հեռու չեմ բաղձալի երազանքից, նպատակից, որն ունեմ փոքրուց՝ չեմպիոնական գոտու նվաճում։
Չեմ կարող որևէ յուրահատկություն նշել 2022-ի մեջ․ տարին սպորտային տեսանկյունից ինձ համար չստացված էր, գումարած մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրները, թեև չեմ սիրում այս թեմայով խոսել, իմ ամենացավոտ տեղն է։ 2022-ին էլ մեր երկրում շարունակվեց բարդ ու դժվար ժամանակահատվածը, անորոշությունը, ինչն օտարության մեջ ապրող հայի, հայի իրական տեսակի համար շատ ծանր է․ չգիտես՝ ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել։


- Պրոֆեսիոնալ ռինգում կարիերան շարունակելու և լուրջ հաջողությունների հասնելու նպատակով տեղափոխեցիք ԱՄՆ․ ի՞նչն է հեշտ, ի՞նչը՝ դժվար հաղթահարելի։

-Միացյալ Նահանագներ եմ տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, պատերազմից ընդամենը 10 օր առաջ։ Շուրջ 2․5 տարի է այստեղ եմ բնակվում։ Կյանքն ԱՄՆ-ում հնարավորություններով լի է մասնագիտական առումով, նաև դժվար է, անարդարություններ շատ են լինում, թեև աշխարհն է անարդար։
Նորեկ լինելով մեծ երկրում՝ կան որոշակի վախեր, չնայած մարտահրավերները միշտ ինձ համար են եղել կյանքում, վստահությամբ եմ առաջ գնացել փոփոխություններին։ Երբեք մտադրություն չեմ ունեցել գործունեությունս ծավալել երկրից դուրս, բայց մասնագիտական տեսանկյունից ելնելով՝ Միացյալ Նահանգները «բոքսի սիրտն ու հոգին է», իսկ ես ցանկանում եմ դառնալ այն մարդը, այն անձը, որի մասին նպատակասլաց երազել եմ մանկուց։ Այդ ամենից դրդված՝ այսօր բնակություն եմ հաստատել Միացյալ Նահանգներում։
Մարզումներն այստեղ աննկարգրելի լավ են ընթանում, հասարակ սպարինգների 1 տարվա փորձը կարող է փոխարինել այլ երկրների 5-10 տարվա մրցումային փորձին, որովհետև այստեղ սպարինգները ոչնչով չեն տարբերվում, չեն զիջում իրական մենամարտերին, մարզադահլիճում գործում է մեկ օրենք՝ «սպանի՛ր, կամ սպանվի՛ր», «եթե պետք է մեռնել, ապա ինչու՞ դու չսպանես․ սա պայքար է՝ ապրելու»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում