Պիկեն հումորով է արձագանքել Շակիրայի՝ իրեն ուղղված տեսահոլովակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պիկեն հումորով է արձագանքել Շակիրայի՝ իրեն ուղղված տեսահոլովակին




«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, ով ներկայումս կազմակերպում է «Քինգս լիգան»՝ իսպանական ֆուտբոլային մեդիալիգան, հումորով է արձագանքել իր նախկին սիրելիի՝ կոլումբիացի երգչուհի Շակիրայի նոր երգին։

Օրերս համացանցում հայտնվեց Շակիրայի նոր տեսահոլովակը, որը հասցեագրված էր Պիկեին․ զույգը բաժանվել էր 12 տարվա հարաբերություններից հետո: Տեքստում Շակիրան նախատել է Պիկեին.

«Դու փոխեցիր Ferrari-ն Renault Twingo-ի հետ
Դու քո Rolex-ը փոխանակել ես Casio-ի հետ»:

Ուրբաթ օրը մեդիալիգայի նախագահների մասնակցությամբ կոնֆերանս է տեղի ունեցել, որտեղ Պիկեն կատակով հայտարարություն է արել.

«Քինսգ լիգան համաձայնության է եկել Casio-ի հետ պայմանագրի շուրջ։ Մենք այստեղ շատ հաշվիչներ ունենք և շատ ժամացույցներ: Այս ժամերը, այս անիծյալ ժամերը, դրանք կյանքի համար են»:

Միևնույն ժամանակ, ինքը՝ Պիկեն, հանդիպման ժամանակ կրում էր Casio ժամացույց։