«Միսս Տիեզերք» մրցույթը հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Տիեզերք» մրցույթը հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը



«Միսս Տիեզերք» 2022 գեղեցկության միջազգային մրցույթում հաղթել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռ'Բոնի Գաբրիելը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։


Գործակալության տվյալներով՝ աղջիկն ունի ֆիլիպինա-ամերիկյան ծագում։



Երկրորդ տեղում Վենեսուելայի, իսկ երրորդում՝ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչներն են։

28 տարեկան Գաբրիելը զբաղվում է էկոլոգիապես մաքուր հագուստի դիզայնով, ղեկավարում է ընկերությունը, որը թողարկում է իր անունը կրող նորաձեւության հավաքածուն, ինչպես նաեւ աշխատում է որպես մոդել եւ «կարի հրահանգիչ» ոչ առեւտրային ատելյեում:



Նա հաղթողի թագը ստացել է նախորդ «Միսս Տիեզերք»-ից՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդուի ձեռքից։


Լուսանկարն ու տեսանյութը՝ Jonathan Bachman/Reuters/Սոցցանցեր