Լրահոս

Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում սկանդալ է բարձրացրել




Երգչուհի Բրիթնի Սփիրսն ամուսնու հետ այցելել է Լոս Անջելեսի ռեստորանններից մեկը։ Բայց այցելուների պատճառով երգչուհին նյարդային պոռթկում է ունեցել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Վուդլենդ-Հիլզ ռեստորանի հյուրերը ճանաչել են Բրիթնի Սփիրսին եւ սկսել նկարահանել նրան իրենց սմարթֆոններով։ Երգչուհին չի գնահատել իր անձի նկատմամբ նման ուշադրությունն ու զայրացել է։

Ըստ ականատեսների՝ «Toxic» հիթի կատարողը սկսել է անհասկանալի բառեր բղավել ու խոսել, ասես, հորինված լեզվով։ Սկանդալի ականատեսը եղել է երգչուհու ամուսինը՝ Սեմ Ասգարին։ Տղամարդը չի փորձել հանգստացնել արտիստուհուն։ Նա կտրուկ վեր է կացել ու դուրս եկել ռեստորանից։ Բրիթնի Սփիրսն ավելի ուշ լքել է հաստատությունը թիկնապահի հետ։