Կայացավ Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը



 Հունվարի 14-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած և շատ սպասված Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը:

Փառատոնի համահիմնադիրներն են ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը և ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը:



Այս անգամ մասնակցում էին Հայաստանի տարբեր արվեստի դպրոցների սաները, ավելի քան 200 աշակերտներ մասնակցության հայտ էին ներկայացրել և աշխատանքներ էին նախապատրաստել: Այդ թվում նաև աշխատանքներ ունեինք արցախցի երեխաներից: Այս անգամ փառատոնի խորագիրն էր «Մենք ուզում ենք ապրել խաղաղ մոլորակում»: Երեխաները խաղաղության մասին իրենց մտքերն էին հանձնել կտավին: Անցկացվում էր երկու անվանակարգով՝ նկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ:


Փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևա նոյեմբեր ամսից: Հունվարի 14-ին երեխաների բոլոր աշխատանքները ներկայացված էին ՀՀ նկարիչների միությունում: Սկզբում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը դիտեցին փակցված աշխատանքները, այնուհետև բոլորով տեղափոխվեցին «Մոսկվայի տուն», որտեղ մեծ դահլիճում կայացավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ փառատոնի ժյուրիի անդամները ՀՀ վաստակավոր գործիչներ են, ինչպես նաև աշխատանքների գնահատմանը մասնակցել էին նաև մասնագետներ Իտալիայից: Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը համագործակցում է նաև Վլ. Սպիվակովի հիմնադրամի հետ և մրցանակաբաշխության ընթացքում նաև հանձնվեց նվեր մեծանուն դիրիժորի հիմնադրամի կողմից: Աշխատանքներից մեկը կներկայացվի Մոսկվայում «Москва встречает друзей» փառատոնի ընթացքում:
  

Ինչպես նաև տեղում կազմակերպվեց վիճակահանություն, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները: Վիճակահանության արդյունքում ստացավ դրամական պարգևներ, նկարչական պարագաներ և մոլբերտներ: Իսկ փառատոնի Մեծ մրցանակը երկու հոգու համար նախատեսված երկօրյա հանգիստ էր դեպի Ծաղկաձոր: