Nemra-ն ներկայացրել է «If You Go» երգի տեսահոլովակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Nemra-ն ներկայացրել է «If You Go» երգի տեսահոլովակը


Nemra ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել «If You Go» երգի հիման վրա: Ստեղծագործությունը ներառված է խմբի «Hmm…» ալբոմում, այն հեղինակել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տեսարժան վայրերում: Երգի սիրային պատմության հերոսներին մարմնավորում են Վան Եղիազարյանն ու Մադլենա Ստեֆանին: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները մեկնարկել էին աշնանը: