«Ինձ ասում էին՝ երբեք չի հաջողվի մասնակցել «Միսս Տիեզերք»-ին, բայց ես այստեղ եմ». Քրիստինա Այանյանը՝ կանանց վերաբերյալ կարծրատիպերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ ասում էին՝ երբեք չի հաջողվի մասնակցել «Միսս Տիեզերք»-ին, բայց ես այստեղ եմ». Քրիստինա Այանյանը՝ կանանց վերաբերյալ կարծրատիպերի մասին




«Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինա Այանյանը Instagram-ում լուսանկար է տեղադրել լողազգեստների ցուցադրության փուլից ու դիմել կանանց՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուրն, անկախ արտաքին տվյալներից, կարեւոր է.



«Հիշեք՝ դուք երբեք շատ կարճահասակ, շատ ամբիցիոզ կամ չափից դուրս շատ չեք: Ինձ ասում էին, որ ինձ երբեք չի հաջողվի մասնակցել «Միսս Տիեզերք»-ին, քանի որ իմ մեջ «շատ» են վերը նշված հատկանիշները, բայց ես այստեղ եմ: Հպարտ եմ, որ այնպիսի կազմակերպության մասնիկ եմ, որի համար հավասարապես կարեւոր են բոլոր կանայք»,-գրել է 25-ամյա գեղեցկուհին: Նա նաեւ հավելել է, որ հաճույք է ստացել մրցույթին մասնակցությունից,-«Ինքնավստահ, համարձակ, ուժեղ՝ ահա, թե ինչ էի զգում «Միսս Տիեզերք»-ում լողազգեստի ցուցադրության փուլին մասնակցելիս»:

Մրցույթի մասնակիցները ներկայացել են նաեւ երեկոյան զգեստներով ու ազգային տարազներով: Վերջինի ցուցադրության ժամանակ Քրիստինան բեմահարթակում պարզել է «Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար» գրությամբ ցուցանակ։

«Միսս Տիեզերք 2022»-ի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու հունվարի 14-ին՝ Նոր Օրլեանում: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2018 թ-ից: