Ինչու են Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը կրկին բաժանվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչու են Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը կրկին բաժանվել




Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։ Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։

Ըստ Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրի՝ պատճառը կապված է պարտավորությունների հետ. «Նրանց վերջին բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ վեց տարվա համատեղ կյանքից եւ երկու երեխաների ծնունդից հետո Թրեւիսը ցույց չի տվել Քայլիին, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել, եւ նրանք քննարկել են այդ հարցը։ Բայց մատանի այդպես էլ չվիրեց, իսկ Քայլիի ընկերներն ու ընտանիքը կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:

«Վերջին ժամանակները շատ դժվար են եղել նրանց համար, քանզի երկուսն էլ շատ լարված են իրենց զբաղվածության պատճառով: Նրանք արդեն մի քանի անգամ բաժանվել եւ վերամիավորվել են, այնպես որ ոչ ոք չի զարմանա, եթե նորից դա անեն»,- կիսվել է մեկ այլ աղբյուր։