Պատիվ է եղել ՀՀ ազգային ընտրանին ներկայացնելը. Մխիթարյանը պատմել է հայրենիքի մասին՝ նկարելով Հայաստանի և Արցախի քարտեզը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պատիվ է եղել ՀՀ ազգային ընտրանին ներկայացնելը. Մխիթարյանը պատմել է հայրենիքի մասին՝ նկարելով Հայաստանի և Արցախի քարտեզը




«Ինտեր»-ի մամուլի ծառայությունն իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Հայազգի ֆուտբոլիստը պատմել է Հայաստանի և ֆուտբոլային իր կարիերայի մասին:

Մխիթարյանը թղթի վրա արագությամբ նկարել է Հայաստանի և Արցախի քարտեզը, նշել մայրաքաղաք Երևանը, պատմել, թե որքան հրաշալի քաղաք է այն ու հայտնել, որ կարիերայի ավարտից հետո կցանկանա վերադառնալ Երևան։

Մխիթարյանը նաև պատմել է, որ ծնվել է Ֆրանսիայում, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս իր հայրը՝ ֆուտբոլիստ և իր ոգեշնչման աղբյուր Համլետ Մխիթարյանը, այնուհետև հավելել, որ հայրն իր ամենասիրելի հայ ֆուտբոլիստն է։

«Ինտեր»-ի հայ կիսապաշտպանը նաև պատմել է, որ Երևանի մարզադաշտը լի է երկրպագուներով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ժամանակ, իսկ իր համար պատիվ է եղել ներկայացնել ՀՀ ազգային ընտրանին։

Հայաստանի տեսարժան վայրերի մասին խոսելիս Հենրիխը խորհուրդ է տվել այցելել Սևանա լիճ և Խոր Վիրապ։ Նա նաև ասել է, որ աշխարհում ամենաճանաչված հայը, իր կարծիքով, Շառլ Ազնավուրն է։

Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև․