«Հպարտանում եմ, որ քեզ նման հայրենակցուհի ունեմ»․ Անդրեն՝ Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու Ռոզա Լինի քայլի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հպարտանում եմ, որ քեզ նման հայրենակցուհի ունեմ»․ Անդրեն՝ Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու Ռոզա Լինի քայլի մասին




Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակել է Ռոզա Լինի վերջին ելույթից կադր՝ նշելով, որ հպարտանում է նման հայրենակցուհի ունենալու համար։



Հրապարակմանը կից Անդրեն գրել է․ «Հայաստանի «հայտնիներ» այս հրաշք հայրենասեր աղջնակից շատ բան ունեք սովորելու, ամաչում եմ Արցախի հանդեպ ձեր դավաճանական անտարբերությունից եւ կույր լռությունից։ Շնորհակալ եմ Ռոզա Լին ջան, հպարտանում եմ, որ Քեզ նման հայրենակցուհի ունեմ։ Այն ինչին հասել ես եւ հասնելու ես, դու արժանի ես ավելիին։ Աստված քեզ միշտ պահապան լինի»։



Հիշեցնենք, որ երգչուհի Ռոզ Լինը մասնակցել էր «iHeartRadio ALTer Ego» համերգին եւ իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։ Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 37 օր շարունակ։