Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից, բողոք կներկայացվի ՈւԵՖԱ-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից, բողոք կներկայացվի ՈւԵՖԱ-ին




Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան (AFFA) անդրադարձել է այսօր Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» ակումբի հեռուստաընկերության եթերում նկարած և ցուցադրած քարտեզին, որում Լեռնային Ղարաբաղի ներկայացված էր ՀՀ-ի հետ:

Ասոցիացիան մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, գրում է sports.ru-ն։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ինտերի» ակումբային հեռուստատեսության եթերում ցուցադրել էր Հայաստանի քարտեզի ուրվագծերով պատկեր, որում ներառված էր եղել նաև Լեռնային Ղարաբաղը։

Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողություններից։