Էմմա Շաբոյանն ու Վահե Մկրտչյանը մկրտել են իրենց որդուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էմմա Շաբոյանն ու Վահե Մկրտչյանը մկրտել են իրենց որդուն




Էմմա Շաբոյանի եւ Վահե Մկրտչյանի որդին՝ Հովհաննեսը, հունվարի 14-ին դարձել է մեկ տարեկան։ Ամուսիններն այդ օրը նաեւ մկրտել են երեխային։

«Ծնված օրվանից մտածում էինք այդ մասին։ Տատիկ-պապիկը եկան ԱՄՆ-ից, եւ իրականացրինք մեր ցանկությունը։ Մկրտության արարողությունն Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում էր, մեր տղան էլ սրբի պատվին Հովհաննես անունն ունի։ Կնքահոր ընտրությունն էլ երկուսինս է. Վահեի մանկության ընկերն է, արդեն նաեւ գործընկերն ու մեր երեխայի քավորը»,- պատմել է դերասանուհին։


Տոնական օրը փոքրիկը բարձր տրամադրություն է ունեցել. «Սիրում է մարդաշատ վայրերում լինել, չի հոգնում։ Հյուրերը ձեռքից ձեռք էին տանում, ինչի շնորհիվ էլ կարողացա վայելել օրն ու լավ ուրախանալ»,- նշել է Էմման։