Ռոզա Լինի հրապարակում՝ Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու վերաբերյալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզա Լինի հրապարակում՝ Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու վերաբերյալ




Երգչուհի Ռոզա Լինն իր ինստագրամյան էջում «iHeartRadio ALTer Ego» համերգին իր մասնակցության վերաբրյալ հրապարակում է արել։



Երգչուհին լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Դեռեւս իջնում եմ շաբաթ օրվա բարձրունքից։ Չափազանց ջերմացնում է, որ ձեզանից շատերը բարձրացնում են Արցախի շրջափակման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը»։

Հիշեցնենք, որ երգչուհի Ռոզ Լինը մասնակցել էր «iHeartRadio ALTer Ego» համերգին եւ իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։ Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 39 օր շարունակ։