Սնուփ Դոգը կներգրավվի երգահանների փառքի սրահում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սնուփ Դոգը կներգրավվի երգահանների փառքի սրահում




Ռեփեր Սնուփ Դոգը եւ երաժիշտներ Շադեն ու Թեդ Ռայլին կներգրավվեն երգահանների փառքի սրահում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Երաժշտական ​​ինդուստրիան չի կարող գոյություն ունենալ առանց հեղինակների, ովքեր հիանալի երգեր են գրում: Առանց նրանց չկա ձայնագրված երաժշտություն, չկա համերգային բիզնես, ոչ մի արտադրանք: Ամեն ինչ սկսվում է երգից եւ հեղինակից: Հետեւաբար, մենք շատ հպարտ ենք նշելու բոլոր ժամանակների մշակութային կարեւորագույն երգահաններից մի քանիսին», - հայտարարել է Նայլ Ռոջերսը:

Նա նշել է, որ 2023 թվականի հավակնորդներն առանձնանում են ոչ միայն երգարվեստի հմտությամբ, այլեւ ազգային պատկանելությամբ, ժանրով ու սեռով։ Ռոջերսն ընդգծել է, որ սրահում հայտնվում են երգերի այն հեղինակները, որոնք իրենց երաժշտությամբ փոխել են աշխարհի շատ մարդկանց կյանքը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 15-ին։