Որն է 2023 թվականի գարնան ամենանորաձեւ կիսաշրջազգեստը. ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որն է 2023 թվականի գարնան ամենանորաձեւ կիսաշրջազգեստը. ՖՈՏՈ




իսաշրջազգեստը համարվում է կանացի զգեստապահարանի անբաժանելի մասը՝ նույնիսկ, եթե նախընտրում եք «ըմբոստ» կամ անկաշկանդ ոճ․ միշտ կարող եք գտնել ձեր տրամադրությանը համապատասխանողը։ Բարեբախտաբար, մոդելների նորաձեւ զինանոցը պարբերաբար համալրվում է, եւ մենք ձգտում ենք հնարավորինս շուտ ծանոթանալ նոր իրերի հետ: Այսօր շատ ակտուալ տարբերակներ կան, դրանցից որոշները կշարունակեն մնալ թրենդներում: Բայց ո՞ր մոդելն է լինելու ամենանորաձեւը...



Թերեւս արժե շնորհակալություն հայտնել Պիեռ Կարդենին բարոկկոյի դարաշրջանի նկատմամբ հետաքրքրության համար. ի վերջո, հենց նա է ոգեշնչել դիզայներին ստեղծել «փքված» կիսաշրջազգեստ: Նորաձեւության դիզայները ձգտել է ընդգծել կանացի կաքզմվածքը։ Մեզ հետաքրքրող մոդելը տպավորիչ ծավալ ունի։

Օվալաձեւ ուրվագծով փքված կիսաշրջազգեստը հիշեցնում է շրջված բողբոջ (ի վերջո գարուն է), որը հիանալի կերպով պահպանում է իր ձեւը: Այս «գերունակությունն» առաջացել է բարակ գործվածքների, գոտկատեղին առկա կարերի եւ կազմվածքին համապատասխանելու շնորհիվ։



Գոտին թույլ չի տալիս նորաձեւ սիրահար կանանց «խեղդվել» նման հոյակապ մոդելի մեջ, այն նաեւ ընդգծում է գոտկատեղը։ Ի դեպ, հենց այս տարբերակներն են նորաձեւության մեջ թափ հավաքում, սակայն սովորական «բալոնից» նույնպես պետք չէ հրաժարվել։



Գարնանային ամենաոճային կիսաշրջազգեստն ընտրելիս ուշադրություն դարձրեք կտորին՝ անպայման ասեք այո ատլասին, թավշին։ Խնդիրներ չեն լինի նաեւ ոճավորման հետ․ հանգիստ համադրեք փքված կիսաշրջազգեստը շապիկների, տոպերի կամ լոնգսլիվների հետ։


Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine