Արքայադուստր Դիանայի խաչը գնելուց հետո Քիմ Քարդաշյանին համեմատել են Վոլան-դե-Մորտի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արքայադուստր Դիանայի խաչը գնելուց հետո Քիմ Քարդաշյանին համեմատել են Վոլան-դե-Մորտի հետ




Մոդել եւ գործարար Քիմ Քարդաշյանն Instagram-ում պարծեցել է թանկարժեք գնումով․ նա ձեռք է բերել հանգուցյալ արքայադուստր Դիանայի ոսկյա խաչը։ Սակայն մեկնաբանները նրան համեմատել են Վոլան-դե-Մորտի հետ՝ մահացած մարդկանց իրերը հավաքելու պատճառով։

«Նա մեր ժամանակի Վոլան-դե-Մորտն է», «Քիմ Քարդաշյանը եւ մահվան պարգեւները», «Նա նման է գերեզմանների կողոպտիչի», - կատակել են երկրպագուները։



Զարդը վաճառել է Sotheby's աճուրդի տունը։ Ամետիստից կախազարդը պատրաստվել է 1920-ականներին Garrard ոսկերչական ընկերության կողմից։ Նշվում է, որ նա մուրճի տակ է հայտնվել իր նախնական գնահատականից երկու անգամ ավելի թանկ գնով։

Մինչ այս գնումը Քիմ Քարդաշյանը դարձել է Lorraine Schwartz նեֆրիտե ապարանջանների սեփականատերը, որոնք նախկինում կրում էին դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը եւ Cartier ժամացույցները, որոնք պատկանում էին ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդուն:

Նշենք, որ Ուելսի հանգուցյալ արքայադուստրը բազմիցս կրել է զարդը, սակայն ամենաուշագրավը 1987 թվականին լոնդոնյան Birthright-ի բարեգործական գալան է եղել։