Երևանում թալանել են Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին ու նրա ընտանիքին պատկանող համակարգչային խաղերի սրահը․ պատճառվել է մոտ 8 մլն-ի վնաս․ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում թալանել են Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին ու նրա ընտանիքին պատկանող համակարգչային խաղերի սրահը․ պատճառվել է մոտ 8 մլն-ի վնաս․ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ




Հհունվարի 22-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 1/54 հասցեում գտնվող համակարգչային խաղասրահի դուռը կոտրել են և, հնարավոր է, այնտեղից գողություն է կատարվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։30-ից մինչև 10։40-ն ընկած ժամանակահատվածում 4 ճիվաղ՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, տեխնիկակակ միջոցների գործադրմամբ բացել են «Քոֆֆի քլաբի» հարևանությամբ գործող համակարգչային խաղասրահի դուռը, իջել նկուղային հարկ, կոտրել խաղասրահի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել 5 հատ «PS-5» մոդելի խաղային համակարգիչ, 5 հատ «Sony PlayStation», 4 հատ «JVS» մոդելի հեռուստացույց և դիմել փախուստի։


Ստահակը կամ ստահակները, տեսնելով, որ հեռուստացույցներից մեկը չեն կարողանում տանել, խփում և կոտրում են այն, սենյակում որոշ իրեր էլ տակնուվրա են անում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված համակարգչային խաղասրահը պատկանում է Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին, ով աշխարհում ներկայացրել է Քիքբոքսինգը, բարձր է պահել Հայատանի պատիվը և նրա շնորհիվ բազմաթիվ անգամներ մրցումներում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացվել եռագույնը։ Ու հիմա տականքները թալանում են նրան ու նրա ընտանիքի անդամներին պատկանող կենտրոնը՝ պատճառելով մոտ 8 մլն դրամի վնաս։


Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գողության այդ ողջ ընթացքը տեսանկարահանվել է տեսախցիկներով։

 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Դեպքի վայրի լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի, 
գլխավոր լուսանկարը՝ Ռոման Քալաշյանի ֆեյսբուքյան էջից