Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների համար և բախվել քննադատությունների - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների համար և բախվել քննադատությունների



Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների առաջ և խոսել իր «Skims» ընկերության մասին, որից հետո մի շարք օգտատերեր քննադատել են նրան: Ինստագրամյան իր էջում Քիմ Քարդաշյանը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնց կից գրել է. «Ես և իմ գործընկերը խոսեցինք մարքեթինգի, առկա մարտահրավերների և մեր մեծ հաղթանակների մասին: Ես այնքան հպարտ եմ «Skims»-ով, և այն միտքը, որ այս դասընթացն ուսումնասիրվում է Հարվարդում, պարզապես խենթություն է»:

Ինչպես նշում է BuzzFeed-ը, այն պնդումը, որ Հարվարդի բիզնես դպրոցն ուսումնասիրում է այս դասընթացը, լիովին ճիշտ չէ. այն ներառված է 4-օրյա դասընթացում:

Քիմի հայտնվելը Հարվարդում, սակայն, շատերը չեն գնահատել։ «Մի վայրկյան ես մտածեցի, որ նա գնել է Հարվարդը», – Twitter-ում գրել է @moviestuff22-ը:

Քիմի ելույթը նաև քննարկվել է մի շարք տելեգրամյան ալիքներում: