Australian Open. Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է․ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Australian Open. Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է․ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ




Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում 26-ամյա Խաչանովը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդային, որը երկու սեթ պարտվելուց հետո երրորդում հրաժարվեց պայքարից՝ 7:6, 6:3, 3:0։ Մրցախաղը տևեց 1 ժամ 52 րոպե։

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - Իրժե Լեգեչկա (Չեխիա) զույգի հաղթողին:

 
 Հիշեցնենք, որ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։