Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել




Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գործող չեմպիոն Հրաչյա Պողոսյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է Հայաստանի Հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը։

«ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը ծանուցում է, որ Պողոսյան Հրաչյայի (ըմբշամարտ, հունահռոմեական) նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ՝ Օկտադրին և Մեթիլհեքսանամին, (S6 Խթանիչներ /բ. Հատուկ Խթանիչներ) ինչը համարվում է անբարենպաստ փորձաքննական արդյունք։

Հետևաբար, մարզիկը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե պարզվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնների խախտում չի կատարել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը այլ մեկնաբանություններ չի անի, քանի դեռ գործը ընթացքի մեջ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի «Դինամո» մարզահամալիրում դեկտեմբերին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում Հրաչյա Պողոսյանը չեմպիոն էր դարձել 63 կգ քաշային կարգում։ Հոկտեմբերին հայ ըմբիշը բրոնզե մեդալակիր էր դարձել Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում։


Լուսանկարը՝ ՀԸՖ մամուլի ծառայություն