Դժվար նիհարելու պատճառները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դժվար նիհարելու պատճառները




Լինել բարեկազմ եւ առողջ, յուրաքանչյուր կնոջ երազանքն է, բայց երբեմն ճանապարհը դեպի բարեկազմություն շատ բարդ է: Պատճառներից մեկը նյութափոխանակության խանգարումն է։

Նյութափոխանակություն․ ինչ է դա եւ խախտումների ախտանշանները

Նյութափոխանակությունը քիմիական ռեակցիաների շարք է, որոնք ապահովում են նորմալ կենսագործունեությունը։ Բոլոր օգտակար նյութերը մեր մարմինը ստանում է արտաքին միջավայրից, հիմնականում սնունդից եւ ջրից։ Նյութափոխանակության խանգարումը բացասաբար է ազդում բոլոր օրգանների եւ համակարգերի աշխատանքի վրա, ուստի պահանջում է պարտադիր բուժում:

Գոյություն ունեն նյութափոխանակության մի քանի խանգարումներ․

սպիտակուցային, ածխաջրածին, ճարպային, ջրային, հանքային եւ այլ նյութերի (երկաթ, յոդ, եւ այլն)։

Նյութափոխանակության խանգարման ախտանիշները

Նյութափոխանակության խանգարման նշանները մի քանի են, առավել հաճախակի հանդիպողները՝

-մաշկի (ցանի առաջացում), մազերի, եղունգների, ատամների վիճակի վատթարացում,
-քաշի տատանումներ,
-բարձր քրտնարտադրություն, դող, տաքության հորդում,
-դեմքի գույնի փոփոխություն,
-այտուցվածություն,
-քնի խանգարում,
-մեջքի, պարանոցի, մկանների, հոդերի ցավեր,
-աղիների խանգարում, ստամոքսի փքվածություն եւ այլն,
-շնչառության հետ կապված դժվարություններ եւ այլն։

Նյութափոխանակության խանգարման պատճառները

Նյութափոխանակության խանգարման պատճառները շատ են, իսկ որոշ դեպքերում միանգամից մի քանի գործոն կարող է համակցվել:

-ոչ բալանսավորված սնունդ
-նվազեցված շարժունակություն
-ժառանգականություն
-սթրես
-սննդային վարքագծի խանգարումներ
-ջրազրկում
-թունավորում
-որոշ դեղերի ընդունում
-էնդոկրին համակարգի հիվանդություններ

Նյութափոխանակության խանգարման ախտորոշում

Նյութափոխանակության խանգարում կարող է հայտնաբերել բժիշկը։ Նախ, դուք պետք է դիմեք ընտանեկան բժշկին կամ թերապեւտին: Նա կնշանակի անալիզների հանձնում։ Դա կարող է լինել շաքարի ստուգման համար արյան եւ մեզի հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն, խոկեստերինի ստուգում, գլյուկոզայի հանդուրժողականության փորձարկում։

Անալիզների արդյունքների վերլուծությունից հետո հիվանդը կարող է ուղարկվել մասնագիտացված բժիշկների (գաստորէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, դիետոլոգ) մոտ։


Աղբյուրը՝ Ivona.ua