Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության 2023 թվականի նոմինանտները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության 2023 թվականի նոմինանտները




Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության 2023 թվականի նոմինանտները։ Ռիզ Ահմեդն ու Էլիսոն Ուիլյամսը հայտարարել են անվանակարգերի եւ նոմինացված աստղերի մասին, գրում է E! News-ը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին։ Այն երկրորդ անգամ կվարի Ջիմի Քիմելը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, նոմինացված ֆիլմերն են․ «Avatar. The way of Water», «The Banshees of Inisherin», «Everything Everywhere All at Once», «Women Talking», «All Quiet on the Western Front», «Tar», «Top Gun: Maverick», «Triangle of Sadness», «Fabelmans» եւ «Elvis»։

«Լավագույն ռեժիսոր» մրցանակի համար կպայքարեն Դեն Քվանն ու Դենիել Շայներտը «Everything Everywhere All at Once» ֆիլմի համար, Մարտին Մքդոնան «The Banshees of Inisherin» ֆիլմի համար, Սթիվեն Սփիլբերգը «Fabelmans» ֆիլմի համար, Թոդ Ֆիլդը «Tar» ֆիլմի համար եւ Ռուբեն Էսթլունդը «Triangle of Sadness» ֆիլմի համար։

«Լավագույն երգ» անվանակարգում նոմինացված են Դիանա Ուարենի «Applause» երգը՝ «Tell it like a Woman» ֆիլմից, Լեդի Գագայի «Hold my Hand»-ը՝ «Top Gun: Maverick»-ից, Ռիհաննայի կատարմամբ «Lift Me Up» երգը՝ «Black Pantera: Wakanda Forever» ֆիլմից եւ այլ երգեր։

«Գլխավոր դերում լավագույն դերասան» անվանակարգում նոմինացվել են Օսթին Բաթլերը «Elvis» ֆիլմում մարմնավորած կերպարի համար, Քոլին Ֆարելը՝ «The Banshees of Inisherin»-ի համար, Բրենդան Ֆրասերը՝ «The Whale»-ի համար, Փոլ Մեսքալը՝ «Aftersun»-ի համար եւ Բիլի Նայթը՝ «Living»-ի համար։

«Գլխավոր դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում նոմինացվել են Քեյթ Բլանշեթը, («Tar») Անա դը Արմասը («Blonde»), Անդրեա Անդրեա Ռւզբորոն («To Leslie»), Միշել Ուիլիամսը («The Fabelmans») եւ Միշել Յոն («Everything Everywhere All at Once»):