Մահացել է «Ռեփի արքայազն» Բերնարդ Գրինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Ռեփի արքայազն» Բերնարդ Գրինը




58 տարեկանում մահացել է ամերիկացի հիփ-հոփ արտիստ, «Ռեփի արքայազն» Բերնարդ Գրինը, ով առավելապես հայտնի էր B. G. The Prince of Rap մականունով, հայտնում է FAZEmag-ը։

Արտիստը մահացել է հունվարի 21-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո։

2000-ականների կեսերին Գրինը դադարեցրել էր իր երաժշտական ​​կարիերան եւ աշխատանքի անցել Գերմանիայի քաղաքային թանգարանում։