«Կողքինները չգիտեմ ովքեր են, բայց կենտրոնում աշխարհահռչակ Տիգրան Մանսուրյանն է». Հայկ Մարությանի շնորհավորանքը Տիգրան Մանսուրյանին

Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 84 տարեկան և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակել է համատեղ լուսանկար Տիգրան Մանսուրյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ - գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ, որին կից գրել է.
«Կողքինները չգիտեմ՝ ովքեր են, բայց կենտրոնում աշխարհահռչակ Տիգրան Մանսուրյանն է: Շնորհավո՜ր տարեդարձդ, Մաեստրո»:

