6 մլն ռուբլի` մի երեկոյի համար. Գոհար Ավետիսյանի «շեյխական» հաճույքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

6 մլն ռուբլի` մի երեկոյի համար. Գոհար Ավետիսյանի «շեյխական» հաճույքները




Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակումներ է արել՝ ներկայացնելով երեկ իր կազմակերպած մեգա կորպորատիվ հավաքույթից մանրամասներ:

Պարզվում է Գոհարի`Մոսկվայում կազմակերպած հավաքույթն արժեցել է 6 միլիոն ռուբլի: «Այս տարվա ամանորյա հավաքույթը, որն անցկացվել է Մոսկվայում արժեցել է 6 մլն ռուբլի»:

Գոհարը նշել է, որ այս տարվա ծախսն անհամեմատ շատ է նախորդ տարիներից, ինչը իրեն ուրախացնում է.

«Ուզում եմ ասել՝ մենք աճել ենք, իսկ ես հպարտ եմ դրանով»:

Հետևելով Գոհարի հրապարակումներին` կարելի է փաստել, որ Գոհարը իրեն «շեյխական» հաճույքներ է թույլ տալիս:

Նշենք, որ Գոհար Ավետիսյանը հավաքույթին ներկայացել է ճերմակ զգեստով` մեջքին հրեշտակի թևեր, իսկ երեկույթի երկրորդ հատվածում հագել ալ կարմիր երեկոյան զգեստ:

Հավաքույթի ընթացքում Գոհարը նաև նվերներ է հանձնել իր գեղեցկության սրահի աշխատակիցներին: