«Աշխարհը դեռ լռում է Արցախի ժողովրդի մասին, ովքեր պայքարում են իրենց ազատության հիմնարար իրավունքի համար»․ Մհեր Բաղդասարյանն արժանացել է «Sino Phil Asia International Peace Award»-ի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աշխարհը դեռ լռում է Արցախի ժողովրդի մասին, ովքեր պայքարում են իրենց ազատության հիմնարար իրավունքի համար»․ Մհեր Բաղդասարյանն արժանացել է «Sino Phil Asia International Peace Award»-ի




Լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն արժանացել է հեղինակավոր «Sino Phil Asia International Peace Awards» մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք Մհերի ինստագրամյան էջից։

Հաղորդավարը տեսանյութ է հրապարակել, որում նա շնորհակալություն է հայտնում մրցանակի համար, ապա կիսվում Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի, Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի մասին։

«Շնորհակալ եմ Sino-Phill Asia Foundation-ին՝ նման պատվի արժանացնելու համար: Անկեղծ ասած, ես այնքան էլ լավ չեմ նման հարցերում, այդ պատճառով նախապես տեքստ չեմ պատրաստել: Ես ուղղակի մի տղա եմ, ով սիրում է պատմություններ լսել ու դրանք պատմել իր YouTube-յան ալիքում:



Շնորհակալ եմ այսօր իմ պատմությունը լսելի դարձնելու համար:



Թեև հիմա ձեր առաջ այստեղ եմ կանգնած, բայց սիրտս հայրենիքումս է՝ Հայաստանում, Արցախում:

Ինչպես գիտեք Արցախը շրջափակված է ադրբեջանական զորքերի կողմից: Մայրերն ու երեխաները առանձնացված են, նրանք զրկված են սննդից, էլեկտրաէներգիայից ու ինտերնետ կապից: Եւ մենք խոսում ենք 21-րդ դարի մասին: Սա տեղի է ունենում հիմա:


Աշխարհը բարձրաձայնում է, խոսում ուկրաինացի համարձակ մարդանց մասին, աշխարհը իրանցի համարձակ կանանց կողքին է, բայց ես չեմ հասկանում ինչու է աշխարհը դեռ լռում Արցախի ժողովրդի մասին, ովքեր պայքարում են իրենց ազատության հիմնարար իրավունքի համար: Մենք չպիտի լռենք, պիտի խոսենք այս մասին, մեզ գլոբալ խաղաղություն է պետք: Դրա համար էլ կարծում եմ, որ մենք դեռ պետք է լսենք ու պատմենք մարդանց պատմությունները: Շնորհակալ եմ նման պատվի արժանացնելու համար», - իր խոսքում նշում է Մհերը:

Նշենք, որ «Sino Phil Asia International Peace Awards»-ն անցկացվում է Ֆիլիպինների նախագահի բարձր հովանու ներքո։ Այն մարդասիրական մրցանակաբաշխություն է, որը գնահատում է ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց՝ իրենց արած գործով համայնքները համախմբելու հնարավորությամբ: Մասնակիցներն այցելում են մանկատներ, մի շարք բարեգործական նախաձեռնությունների մասնիկն են դառնում։ Մրցանակաբաշխությունն ամփոփվում է Ֆիլիպինների նախագահի կողմից կազմակերպված ընթրիքով։ Մասնակցում են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից արտիատներ, լրագրողներ, գիտնականներ եւ այլ մարդիկ: