Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Բրիտանացի դերասան Ռեջ-Ջին Փեյջը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։
Այս մասին հայտնում է Metro լրատվականը՝ վկայակոչելով Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ջուլիան Դե Սիլվային։
«Բրիջերթոնները» սերիալի աստղի դեմքի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարյալին՝ ոսկե հարաբերակցության կանոնի համաձայն։
«Դերասանըլ հաղթել է իր դասական գեղեցիկ դեմքով եւ շքեղ շագանակագույն աչքերով: Գովեստի է արժանացել նաեւ նրա շուրթերի կատարյալ ձեւը։ Այնուամենայնիվ, դեմքի միակ մասը, որը մի փոքր ավելի ցածր գնահատական է ստացել եղել է քիթը», - ասել է Դե Սիլվան:
