Ջենիֆեր Լոպեսը Քիմ Քարդաշյանի հետ սելֆիներ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսը Քիմ Քարդաշյանի հետ սելֆիներ է հրապարակել



Ամերիկյան երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համատեղ լուսանկարներ է հրապարակել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ: Աստղերը հանդիպել են ընդհանուր ընկերուհու՝ Անաստասիա Սոարեի՝ Anastasia Beverly Hills հանրահայտ ապրանքանիշի 25-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ, գրում է dailymail.co.uk-ը:

Լուսանկարներից մի քանիսում 53-ամյա Լոպեսի և 42-ամյա Քարդաշյանի հետ են նաև հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին և դերասանուհի Սոֆիա Վերգարան:

«Հաճելի ընթրիք երեկ երեկոյան. նշում էինք Anastasia-ի 25-ամյակը», – լուսանկարները մակագրել է Լոպեսը՝ ավելացնելով սպիտակ սրտով էմոջի։

Հաղորդվում է, որ երեկոյի մյուս հյուրերն էին Շերոն Սթոունը, Հայդի Քլումը, Պրիյանկա Չոպրան, Սինդի Քրոուֆորդը, Գեյլ Քինգը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ջեսիկա Ալբան, Ռիտա Ուիլսոնը, Լորի Հարվին, Մարիա Մենունոսը, Էշլի Թիսդեյլը և շատ ուրիշներ: