Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը, ով վերջին շրջանում նկարահանվում էր «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Լուսանկարներին կից դերասանուհին գրել է. «Չէի ասի, որ կանայք զուրկ են բնավորությունից, ուղղակի նրանք ամեն օր նոր բնավորություն ունեն»:
Նշենք, որ Ռոմելան իր առաջին դերը խաղացել է «Ախթամար» հեռուստասերիալում, այնուհետև «Ծաղիիկներ ձյան տակ» հեռուստասերիալում նա փոխարինեց Մերի Երեմյանին, որը նկարահանումից մեկ օր առաջ հայտնել էր նախագիծը լքելու մասին:
Սերիալի ավարտից անմիջապես հետո Ռոմելան գլխավոր դերակատարում ստանձնեց «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում, որտեղ ևս նրա կերպարը բավականին սիրվեց, իսկ հեռուստասերիալը ավարտվել է մոտ մեկ ամիս առաջ:




