Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին` ծննդյան 29-ամյակը նշել է Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքի հայկական «Լավաշ» ռեստորանում

Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին` արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը ծննդյան 29-ամյակը նշել է Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքի հայկական «Լավաշ» ռեստորանում։
Այս մասին տեղեկանում ենք անձամբ Ջորջինայի Instagram-ի էջից։ Նա լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է սիրելիի ու 5 երեխաների հետ։