«Օսկար 2023»-ի առաջադրված դերասան Ջեյմս Մարտինն աշխատում է սրճարանու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Օսկար 2023»-ի առաջադրված դերասան Ջեյմս Մարտինն աշխատում է սրճարանու




2023 թվականի «Օսկար»-ի առաջադրված «Իռլանդական ձեւով հրաժեշտ» ֆիլմի դերասան, Դաունի համախտանիշով Ջեյմս Մարտինը չի պատրաստվում թողնել սրճարանի իր աշխատանքը եւ հպարտանում է այնտեղ սովորած հմտություններով: Նրա խոսքերը մեջբերում է The Daily Mail-ը։

«Ես օգնում եմ բոլոր հաճախորդներին եւ դա անում եմ վաղուց: Հաճելի է ինձ համար։ Ես կարող եմ պատրաստել սխտորով հաց, կոլոլակ, աղցան, միդիա, չիփս եւ այլն»,- ասել է Մարտինը։

Դերասանն ընդգծել է, որ ցանկացած մարդ կարող է դերասան դառնալ, եւ կարեւոր չէ, որ դուք Դաունի համախտանիշ ունեք․ «Օրինակ Սթիվեն Հոկինգսը «Սինփսոններում»։ Նա ֆանտաստիկ դերասան էր եւ գիտեր, թե ինչ է անում: Ես միշտ մարդկանց ասում եմ՝ «Գիրքը շապիկով մի դատեք»։

Մարտինը խոստովանել է, որ իրեն հաճախ շփոթում են դերասան Թոմի Ջեսոփի հետ, ով համարվում է Դաունի համախտանիշով առաջին պրոֆեսիոնալ դերասանը։ «Ես կցանկանայի կրկին հանդիպել Թոմիին, աշխատել եւ ավելի լավ ճանաչել նրան: Եվ շատ լավ կլիներ, եթե հենց նա ինձ «Օսկար» հանձներ»,- ասել է Մարտինը։

95-րդ արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին, երրորդ անգամ հաղորդավար է ընտրվել կատակերգու Ջիմի Քիմելը։