Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը




Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան դստերը ներկայացրել են հանրությանը՝ ողջ ընտանիքով ներկայանալով Հոլիվուդի փառքի ծառուղում Ջոնաս եղրայրների աստղի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է US Weekly-ն։



Արարողությանը եղբայրները ներկայացել են կանանց եւ երեխաների հետ եւ նրանց յուրաքանչյուրը իր հաջողությունների համար շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին։

Նիկը եւ Պրիյանկան իրենց դստերը, ով ծնվել է 2022 թվականի հունվարին, անվանել են Մալթի Մարի։ Զույգը փոքրիկին ունեցել էր փոխնակ մոր օգնությամբ։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականի դեկտեմբերին։ Նրանց հարսանիքը տեւել է մի քանի օր, որի ընթացքում Պրիանկան կրել է մի քանի հարսանյաց զգեղտ՝ հնդկական ազգային տարազից մինչեւ դասական սպիտակ հարսանեկան զգեստ։